Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ «Հզբոլահի» դեմ

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան՝ «Հզբոլահի» դեմ
24.05.2013 | 13:23

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կոչ են անում Եվրամիության մյուս երկրներին իսլամիստական «Հզբոլահ» խմբավորման լիբանանի ռազմական թևը համարել ահաբեկչական կազմակերպություն։ Շիաների այս կազմակերպությունը ներկայում մարտնչում է Սիրիայում՝ ի պաշտպանություն նախագահ Բաշար Ասադի։ «Հզբոլահը» նաև մեղադրվում է Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկների վրա հարձակման համար։
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը մտահոգված է այն հանգամանքով, որ «Հզբոլահը» Սիրիայում հարձակումներ է գործում խաղաղ բնակչության վրա։

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ